ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ            LED ԳԾԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ
+374 55 99 99 53   +374 91 09 90 91   +374 96 28 25 22
Ուշադրություն !

Կանաչ և կապույտ երանգների համար 30քմ և ավելի պատվիրելու դեպքում
վճարեք 5000 դրամ 1քմ-ի համար

Գնային ռազմավարությունը


Բազմազան տեսականին ապահովում է գների լայն ընտրություն, սկսած 6000 դրամից:
Ինչու ենք մենք առաջարկում ավելի մատչելի գներ: Պատճառները մի քանիսն են: Մեր ընկերությունն իր առջև խնդիր է դրել Հայաստանում հասնել ֆրանսիական ձգվող առաստաղների մաքսիմալ մասսայականացման: Հենց սա է հիմնական պատճառը: Մեր ընկերությունը գերշահույթով չի աշխատում, չնայած կարող է դա անել: Մենք բարեգործական կազմակերպություն չենք, ուղղակի նախընտրում ենք աշխատել այն գնային սահմաններում, որ ֆրանսիական ձգվող առաստաղներ տեղադրել կարողանան իրենց թույլ տալ նաև համեստ եկամուտ ունեցողները:

Ֆրանսիական ձգվող առաստաղների նյութի հիմնական մրցակիցը հանդիսանում է գիպսակարտոնը: Սակայն մեր առաջարկած նյութը, վստահաբար, իր որակական հատկանիշերով գերազանցում է գիպսակարտոնին: Նախ` գնային առումով երկուսն էլ գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա: Սակայն գնի մատչելիության առումով, բնականաբար, ձգվող առաստաղները գտնվում են առաջին հորիզոնականում: Շուկայում գիպսակարտոնի գներն ընդհանուր առմամբ կարող են տարբեր լինել: Բարձրորակ գիպսակարտոնը գրեթե 30 տոկոսով ավելի թանկ արժե, իսկ որակի հաշվին էժան գիպսակարտոնը կարող է ճաքել, դեֆորմացվել: Արդյունքում զուր է անցնում ձեր աշխատանքը, կորչում են գումարները:
Կարդալ ավելին