ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ            LED ԳԾԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ
+374 55 99 99 53   +374 91 09 90 91   +374 96 28 25 22
Ուշադրություն !

Կանաչ և կապույտ երանգների համար 30քմ և ավելի պատվիրելու դեպքում
վճարեք 5000 դրամ 1քմ-ի համար

Կախովի առաստաղներ


Շինարարության մեջ կախովի առաստաղներ սկսել են օգտագործել 1960-ական թվականներից: Կախովի առաստաղների օգտագործումն ուներ մեկ հիմնական նպատակ՝ թաքցնել առաստաղի անհարթությունները, ավելորդ էլեկտրալարերն ու խողովակները: Հետագա տարիներին կախովի առաստաղները դարձան նորաձև բնակարանների և գրասենյակային տարածքների պարտադիր բաղադրիչ: Դրանց միջոցով ինտերիերը դառնում է տարբերվող, լուսավորությունը՝ հավասարաչափ, իսկ տարածքներում կարգավորվում է ակուստիկան, անհետանում է ավելորդ աղմուկը:

Կախովի առաստաղների այսչափ առավելությունները չէին կարող անտարբեր թողնել շինարարներին և դիզայներներին: Նրանք սկսեցին կախովի առաստաղներ օգտագործել ցանկացած ինտերիերում՝ տալով դրանց հետաքրքիր գունային և լուսային լուծումներ:

Հետագայում կախովի առաստաղներին լրացնելու եկան ձգվող առաստաղները, որոնք իրենց նշանակությամբ նման էին կախովի առաստաղներին, սակայն ունեին մի քանի կարևոր առանձնահատկություններ:

Ձգվող առաստաղների մոնտաժային աշխատանքներն իրականացվում են ավելի արագ, իսկ շինարարական աղբ և փոշի չի առաջանում: Ձգվող առաստաղների ամրացման ժամանակ հարկավոր չէ նույնիսկ սենյակից տեղափոխել կահույքը: Եթե կախվող առաստաղների ամրացման պարագայում սենյակի բարձրությունը նվազում է 10-12 սմ-ով, ապա ձգվող առաստաղի պարագայում՝ 2-3 սմ-ով: Ձգվող առաստաղները չեն ներծծում խոնավությունը: Դա է պատճառը, որ լողավազաններում և լոգարաններում օգտագործում են հենց ձգվող առաստաղներ:



Կայքը նաև գտնում են` dzgvox arastaxner, fransiakan arastaxner, fransiakan dzgvox arastaxner, gexecik arastaxner, կախովի առաստաղներ, kaxovi arastaxner, arastaxneri dizayn, arastaxneri dzevavorum բառերով