ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ            LED ԳԾԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ
+374 55 99 99 53   +374 91 09 90 91   +374 96 28 25 22
Ուշադրություն !

Կանաչ և կապույտ երանգների համար 30քմ և ավելի պատվիրելու դեպքում
վճարեք 5000 դրամ 1քմ-ի համար

Հաճախ տրվող հարցեր


- Եթե առաստաղի նյութի վրա լինում են կարեր, դրանք ժամանակի ընթացքում բացվում են, թե ոչ:
- Կարող եք վստահ լինել, որ այս կարերը ժամանակի ընթացքում չեն բացվում: Նկատենք նաև, որ աստիճանաբար սկսում են առաստաղի համար անհրաժեշտ նյութերն ավելի լայն արտադրվել, որոնց վրա, բնականաբար, ավելի քիչ կարեր կլինեն` մինչև 3.7 մետր լայնքով: Սպասվում է նաև մինչև 6.0 մետր լայնքով արտադրանք:

- Առաստաղի գույները խամրում են, թե ոչ:
- Տարիների ընթացքում սենյակում կարող է ամեն ինչը մաշվել` սկսած պատերից, որոնց ներկը թափվում է, վերջացրած հատակով, որը կեղտոտվում է ու մաշվում, իսկ ֆրանսիական ձգվող առաստաղները մնում են այնպես, ինչպես կան` պահպանելով իրենց նախնական գեղեցիկ տեսքը, գույնն ու փայլը:

- Ժամանակի ընթացքում արդյոք առաստաղի նյութը թուլանում ու կախվում է:
- Միանշանակ` ոչ: Կարող եք նաև հանգիստ լինել, որ այս առաստաղների նյութի վրա ծալքեր չեն գոյանում:

- Հնարավոր է այս առաստաղները կիրառել նաև դրսում:
- Այո, մենք շատ դեպքերում ձգվող առաստաղներ տեղադրել ենք նաև դրսում` արտաքին տարածքներում: Դրանք չեն կորցնում իրենց որակն ու տեսքը: Ու ամենակարևորը` ջերմաստիճանի տատանումից ևս նյութը չի փչանում:

- Խոնավության կաթիլները մնում են լաքայի տեսքով:
- Այս առաստաղները ջրակայուն են, չեն ներթափանցում նյութից ներս, ու ջրի կաթիլները դրա վրայով հոսելով կարող են թողնել իրենց հետքը, սակայն այդ հետքը շատ հեշտությամբ լվացվում է ջրով ու մաքրող հեղուկներով: