ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ            LED ԳԾԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ
+374 55 99 99 53   +374 91 09 90 91   +374 96 28 25 22
Ուշադրություն !

Կանաչ և կապույտ երանգների համար 30քմ և ավելի պատվիրելու դեպքում
վճարեք 5000 դրամ 1քմ-ի համար

Ֆրանսիական առաստաղների վաճառք և տեղադրում


  "ԱՆԶ" ընկերությունը Հայաստանում հայտնի է արդեն 15 տարի: Զբաղվում է ֆրանսիական ձգվող առաստաղների և լուսադիոդների (LED) ներկրմամբ ու մոնտաժով: Ընկերության կողմից առաջարկվող ֆրանսիական ձգվող առաստաղները միջազգայնորեն հայտնի PONGS ընկերության արտադրանքն են: Ֆրանսիական այս ընկերությունը ձգվող առաստաղների արտադրության հիմնադիրն է և այսօր էլ շարունակում է այդ շուկայի առաջատարը մնալ: ANZ ընկերությունը ձեզ է առաջարկում ֆրանսիական սերտիֆիկացված` պրեմիում դասի ձգվող առաստաղներ, որոնց տեղադրմամբ հնարավոր է իրականացնել դիզայներական ցանկացած մտահաղացում, ունենալ բնակարանի ոչ մի տեղ չկրկնվող տեսք: Այս տարիների ընթացքում մեր կողմից կատարվել են հարյուրավոր բացառիկ աշխատանքներ, կուտակվել է հսկայական փորձ, ինչի շնորհիվ ձեռք է բերվել անվիճելի բարձր հեղինակություն:

Ֆրանսիական նյութի մոնտաժը կատարվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնցից շատերն աշխատում են ընկերության հիմնադրման օրվանից և որի որակի ապացույցը ANZ ընկերության 15-ամյա անխափան գործունեությունն է:

Արագություն, արհեստավարժություն և ճշտապահություն` ահա "ԱՆԶ" ընկերության գործունեության հաջողության գրավականը: Վստահեք մեր փորձառու մասնագետներին, և երաշխավորում ենք ցանկացած բարդության դիզայնի և նախագծի ճկուն իրագործում:

LED լույսերի վաճառք և տեղադրում


 

LED
"ԱՆԶ" ՍՊԸ-ն ներկայացնում է 9.6W և 14.4W հզորությամբ գծային LED լույսեր (LEDSTRIP) 9.6W –ը 960 լյումեն, 6000-6500 կելվին, 14.4W-ը 1440 լյումեն, 6000-6500 կելվին մեկ գծամետրում: Հզորությունները կարող եք ստուգել հատուկ չափիչ սարքերով:
Գործարանային երաշխիքը 50 000 ժամ է, մեր կողմից տրվող երաշխիքը 6 տարի (մեր գրասենյակում 24 ժամյա ռեժիմով ծառայում են 10 տարուց ավելի): Գծային LED-երի չիփերը թայվանական արտադրության են 9.6 W-ը 35/28, 14.4W–ը 50/50 չափերով, պարունակում են շափյուղե (сапфир) բյուրեղներ, ինչը ապահովում է երկարակեցություն և ինչի շնորհիվ նրանք ոչնչով չեն զիջում եվրոպական անալոգներին և ծառայումեն ոչ միայն որպես լուսային էֆեկտ, այլ առաջին հերթին որպես լիարժեք կենցաղային և տեխնիկական լուսավորություն:
Ներկայացնում ենք մեկ միջին բնակարանի էլեկտրաէներգիայի խնայողության (90%) տարեկան հաշվարկ LED (12ժամ/օր) լուսավորության դեպքում:

LED լույսերի մոտավոր օգտագործվելիք քանակ- 70գծ/մ * 4500 դր. (տեղադրումով) = 315 000 դր. (ծախս) 4380 ժամ (1 տարի) * 45 դրամ (1կ/վ-իգին) = 197 100 դր.,որից 19710-դր-ը էլ. ծախս, իսկ 177 390 դր-ը խնայողություն:

Երաշխիքի 6 տարիներից 1 տարի 8 ամսում դուք կվերադարձնեք ձեր ծախսած գումարը 100%-ով (էլեկտրաէներգիայի խնայողության հաշվին): Մնացած տարիների ընթացքում LED-երը ձեզ կծառայեն 90% խնայողությամբ:
Ուշադրություն`
Տվյալ սխեման չի արդարացնի իրեն անորակ լուսադիոդների դեպքում, քանի որ նրանց կյանքի տևողությունը մոտ 20 անգամ պակաս է, ինչի պատճառով նրանք չեն հասցնի վերադարձնել 1գծ/մ-ի համար ծախսած 2500-ից 3000 դր.-ը (տեղադրումով), Չեն ապահովի իրենց նոմինալ հզորությունը և կառաջացնեն բնակարանը կրկին վերանորոգելու անհրաժեշտություն:



Կայքը նաև գտնում են` dzgvox arastaxner, fransiakan arastaxner, fransiakan dzgvox arastaxner, gexecik arastaxner, կախովի առաստաղներ, kaxovi arastaxner, arastaxneri dizayn, arastaxneri dzevavorum բառերով